Բովանդակություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2004 թվականի №3
ք. Երևան
1․ Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքի կացարաններում ժամանակավոր ապաստանած փախստականների սպառած էլեկտրաէներգիայի վարձը գանձվել է հանրային սեկտորի սպառողների համար նախատեսված սակագնով, հաշվի չառնելով բնակիչներից գանձումների 1997թ. հունվարի 1-ից գործող կարգը՝ ամենամսյա սպառած առաջին 100կվտժ էլեկտրաէներգիայի համար զեղչ սակագինը՝ դիմել ՀՀ էներգետիկայի նախարարություն՝ 1997թ. հունվարից կացարաններում ժամանակավոր ապաստանած փախստականների սպառած էլեկտրաէներգիայի վարձի գանձումները կատարելու բնակչության համար սահմանված սակագներով՝ համաձայն ՀՀ կառավարության 1993թ. դեկտեմբերի 13-ի թիվ 618 որոշման 1-ին կետի։
2․ Հաշվի առնելով «Անդրոն» ԿԷԳՀԻ «ՀՀ փոքր ՀԷԿ-երի և նրանց համար կոմպլեքս սարքավորումների համակարգի ստեղծման խնդիրների մասին» թեմայով ՀՀ էներգետիկայի և ՀՀ արդյունաբերության նախարարությունների մասնագետների մասնակցությամբ համատեղ քննարկում անցկացնելու առաջարկը և ներկայացված խնդիրների ռազմավարական նշանակությունը՝ դիմել ՀՀ էներգետիկայի նախարարություն հարցի քննարկման կազմակերպչական աշխատանքները նախաձեռնելու խնդրանքով։
3․ Ղեկավարվելով ՀՀ նախագահի 1997թ. ապրիլի 3-ի «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի մասին» հ. ՆՀ-717 հրամանագրով՝ կատարել «Էներգիա» ՍՊԸ փոքր ՀԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի սակագնի ճշգիրտ հաշվարկ՝ մանրամասն հիմնավորելով ներկայացված ծախսերը։
4․ Մերժել «Արմենմոտոր»-ի խնդրանքը՝ նրա ծախսած էլեկտրաէներգիան 1997թ. հունվարի 1-ից 17 դրամ/կվտժ սակագնով վերահաշվարկելու վերաբերյալ, հաշվի առնելով, որ «Կենտրոն էլեկտրացանց» ՊՁ-ի /իրավահաջորդը՝ «Երևանի էլեկտրացանց»/ և «Արմենմոտոր»-ի միջև կնքված պայմանագրում որևէ փաստ չի արձանագրված ենթաբաժանորդների մասին։
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ՝ Վ․ Մովսեսյան