Բովանդակություն
600.0713.04.11․09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
4 նոյեմբերի 2009 թվականի №713Ա
ք. Երևան
«ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԷԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՇԱՔԻ» ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻՑ ԱՌԱՔՎՈՂ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի ա) կետը, 22-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» № 275Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շաքի» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 11,688 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 14,026 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 4-ի «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շաքի» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» № 162Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի դեկտեմբերի 4-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
4 նոյեմբերի 2009թ.