Բովանդակություն
600.0138.29.10.04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2004 թվականի №138Ա
ք. Երևան
«ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №1Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ է .
- 2004-2005 թվականների ձմռան ժամանակաշրջանում «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետրական ընկերության կողմից իրականացվող կենտրոնացված ջեռուցման համար ջեռուցման սակագները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սահմանել՝
ա) բնակչության համար՝ 1605 դր/մ2 (հաշվառքի սարքերի բացակայության դեպքում)` 2826 դր/ԳՋ,
բ) այլ սպառողների համար՝ 2826 դր/ԳՋ:
- Ջեռուցման ժամանակաշրջանի տևողությունը ընդունել 90 օր։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի դեկտեմբերի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱժՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
29 հոկտեմբերի 2004թ.