600.0124.05.10.04

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

05 հոկտեմբերի 2004 թվականի №124Ա

ք. Երևան

 

 

«ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ  ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

ՎԱՃԱՌՎՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ

ՍԱՀՄԱՆՄԱՆ  ՄԱՍԻՆ     

 

   Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 791-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների հիմնադրման գործում Հայաստանի Հանրապետության մասնակցության պայմանների մասին» N573Ն որոշման 10-րդ մասի բ) կետը, ինչպես նաև ելնելով ջրամատակարարման և ջրահեռացման անընդհատության ապահովման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ  է.

  1. Թույլատրել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սպառողներինվաճառվող խմելու ջրի և ջրահեռացման ծառայության մատուցման համար կիրառել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի 2004 թվականի փետրվարի 27-ի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N26Ն որոշմամբ սահմանված սակագները։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

       ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

       ք.Երևան

 05 հոկտեմբերի 2004թ.