Բովանդակություն
600.0094.26.12.03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2003 թվականի №94Ա
ք. Երևան
ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄԻՋՀԱՄԱՏԻՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ
ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №1Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.
1․ 2003-2004 թվականների ձմռան ժամանակաշրջանում Հրազդանի քաղաքային համայնքի «Միջհամատիրական սպասարկման վարչություն» փակ բաժնետրական ընկերության կողմից իրականացվող կենտրոնացված ջեռուցման համար սահմանել՝
1․1ջեռուցման սակագները (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝
ա) բնակչության համար՝ 1667 դր/մ2 (հաշվառքի սարքերի բացակայության դեպքում) 2006 դր/ԳՋ
բ) այլ սպառողների համար՝ 2006դր/ԳՋ
1․2 ջեռուցման ժամանակաշրջանի տևողությունը՝ 120 օր․
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 26-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ․ ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
26 դեկտեմբերի 2003թ.