600.0382.10.1012

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2012 թվականի №382Ա

ք. Երևան

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի
N8Ա ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N481Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ
ԳՐԱՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻՆ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» N111Ն որոշումը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի սեպտեմբերի 26-ի N04-ԵԲ-05/4186 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված`
    • «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2012 թվականի սեպտեմբերի 25-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված NԵ22-5138 բանկային երաշխիքին.
    • Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հատուկ հաշվի վարման մասին պայմանագրին, գրավի պայմանագրին ու բանկային երաշխիքին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 9-ի N38Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N8Ա որոշման 1-ին կետով համաձայնեցված գրավի պայմանագրի N2 և 2011 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ներկայացրած հատուկ հաշվի վարման մասին ու գրավի պայմանագրերին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 10-ի N683Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N481Ա որոշման 1-ին կետով համաձայնեցված գրավի պայմանագրի N1 լրացուցիչ համաձայնագրերին:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
         ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
       ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                  Շ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

 

         ք. Երևան
10 հոկտեմբերի 2012թ.
          ժամը 1600