Բովանդակություն
600.0045.16.03.16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 մարտի 2016 թվականի № 45Ա
ք. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻՆ, ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԳՐԱՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» №111Ն որոշումը և հաշվի առնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի փետրվարի 25-ի №04-ԿՀ-05/617 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝
1)Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունվարի 31-ի №8Ա, 2011 թվականի հոկտեմբերի 19-ի №481Ա և 2013 թվականի փետրվարի 20-ի №38Ա որոշումներով համաձայնեցված՝ հատուկ հաշվի վարման մասին և գրավի պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրերին.
2)2016 թվականի փետրվարի 24-ին կնքված՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հատուկ հաշվի վարման մասին և գրավի պայմանագրերին: - Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
1)2005 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հատուկ հաշվի վարման մասին պայմանագրին, գրավի պայմանագրին ու բանկային երաշխիքին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 9-ի №38Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №8Ա որոշումը.
2)2006 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունվարի 31-ի №8Ա որոշմամբ համաձայնեցված գրավի պայմանագրի լրացուցիչ համաձայնագրին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած բանկային երաշխիքին ու տարանցիկ հաշվի սպասարկման պայմանագրին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի №67Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» №340Ա որոշումը.
3)2011 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հատուկ հաշվի վարման մասին ու գրավի պայմանագրերին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 10-ի №683Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №481Ա որոշումը.
4)2012 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված բանկային երաշխիքին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունվարի 31-ի №8Ա և 2011 թվականի հոկտեմբերի 19-ի №481Ա որոշումներով համաձայնեցված գրավի պայմանագրերի լրացուցիչ համաձայնագրերին համաձայնություն տալու մասին» №382Ա որոշումը.
5)2013 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հատուկ հաշվի վարման մասին պայմանագրին, գրավի պայմանագրին և գրավի պայմանագրերի լրացուցիչ համաձայնագրերին համաձայնություն տալու մասին» №38Ա որոշումը.
6)2015 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գրավի պայմանագրերի լրացուցիչ համաձայնագրերին համաձայնություն տալու մասին» №246Ա որոշումը: - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով համաձայնեցված՝ գրավի պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրերի նոտարական վավերացումից հետո 5-օրյա ժամկետում դրանց մեկական օրինակները ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք.Երևան
16 մարտի 2016թ.
ժամը 16 00