600.0098.30.12.03

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

30 դեկտեմբերի 2003 թվականի №98Ա

ք. Երևան

 

 

«ՍԱՈՒԹ-ՏԵՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՔՎՈՂ
ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ 
ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

           

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №1Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.

  1. 2003-2004 թվականների ձմռան ժամանակաշրջանում՝ 90 օրվա համար, «Սաութ-Տերմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Սայաթ-Նովա 33 կաթսայատնից առաքվող ջերմային էներգիայի սակագինը սահմանել 2799 դրամ/ԳՋ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 3359 դրամ/ԳՋ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 30-ից։

 

 

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ
 ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                         Ռ ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

         ք. Երևան
30 դեկտեմբերի 2003թ.