Բովանդակություն
600.0246.21.07.15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2015 թվականի № 246Ա
ք. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» №111Ն որոշումը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հուլիսի 18-ի №04-ԵԲ-06/2703 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2005 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հատուկ հաշվի վարման մասին պայմանագրին, գրավի պայմանագրին ու բանկային երաշխիքին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 9-ի №38Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №8Ա որոշման 1-ին կետով համաձայնեցված գրավի պայմանագրի №4, 2011 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հատուկ հաշվի վարման մասին ու գրավի պայմանագրերին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 10-ի №683Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №481Ա որոշման 1-ին կետով համաձայնեցված գրավի պայմանագրի №3 և 2013 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հատուկ հաշվի վարման մասին պայմանագրին, գրավի պայմանագրին և գրավի պայմանագրերի լրացուցիչ համաձայնագրերին համաձայնություն տալու մասին» №38Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով համաձայնեցված գրավի պայմանագրի №1 լրացուցիչ համաձայնագրերին:
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման 1-ին կետով համաձայնեցված գրավի պայմանագրերի լրացուցիչ համաձայնագրերի նոտարական վավերացումից հետո 5-օրյա ժամկետում դրանց մեկական օրինակները ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
21 հուլիսի 2015թ.
ժամը 1600