Բովանդակություն
600.0298.06.07․07
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
6 հուլիսի 2007 թվականի №298Ն
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ՄԱՏԱԿԱՐԱՐ- ՍՊԱՌՈՂ (ԲՆԱԿԻՉ))
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է․
- Հաստատել էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար-Սպառող (բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված)։
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2008 թվականի ապրիլի 1-ը բնակիչների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրի օրինակելի ձևին։
- 2008 թվականի ապրիլի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի`
- 1998 թվականի ապրիլի 22-ի «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N25 որոշման 1-ին կետի 1.1 ենթակետը, 2-րդ և 3-րդ կետերը,
- 1998 թվականի օգոստոսի 3-ի «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի (բնակչության համար)» պայմանագրի կնքման ժամկետը երկարաձգելու և «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի (մինչև 1000Վ այլ սպառողների և բարձր լարման սպառողների համար) պայմանագրի կնքման ժամկետ սահմանելու մասին» №34 որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք․ Երևան
6 հուլիսի 2007թ․
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան