Բովանդակություն
600.0314.12.07.17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
12 հուլիսի 2017 թվականի № 314Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի №253Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ԷԴԷՍՏ ԷՆԵՐԳՈ»
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ՝
ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2009 թվականի մայիսի 27-ի №253Ա որոշմամբ «ԷԴԷՍՏ ԷՆԵՐԳՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) տրամադրվել է ռադիոհաճախականութան օգտագործման №0569 թույլտվությունը (այսուհետ՝ թույլտվություն),
բ) Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2013 թվականի փետրվարի 15-ի՝ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 2012 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հաշվարկված 606 875 (վեց հարյուր վեց հազար ութ հարյուր յոթանասունհինգ) դրամ գումարի բռնագանձման վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ,
գ) Հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 23-ի №303Ա որոշմամբ ընկերությունը պարտավորեցվել է 2012 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2014 թվականի հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածի համար ռադիոհաճախականության օգտագործ-ման վճարի մասով հաշվարկված 556 775 (հինգ հարյուր հիսունվեց հազար յոթ հարյուր յոթանասունհինգ) դրամ պարտքը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
գ) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի փետրվարի 22-ի №ԵԱՆԴ/0010/04/16 վճռով ընկերությունը սնանկ է ճանաչվել, ինչպես նաև այն, որ նույն դատարանի 2016 թվականի հունիսի 10-ի որոշմամբ ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ,
ե) №ԵԱՆԴ/0010/04/16 սնանկության գործով կառավարիչը 2017 թվականի հունիսի 27-ին գրությամբ դիմել է Հանձնաժողով՝ ընկերությանը տրամադրված թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու խնդրանքով, և
հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, 17.1 հոդվածը, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, 47-րդ հոդվածի 3-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 78-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, Հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 11-ի №231Ն որոշումը՝ Հանձնաժողովը որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 27-ի
«ԷԴԷՍՏ ԷՆԵՐԳՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիո-հաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №253Ա որոշումը: - Ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից տասնօրյա ժամկետում 900005281812 հաշվեհամարով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել ռադիոհաճախականության օգտագործման վճարի մասով 2014 թվականի հուլիսի 23-ից մինչև 2017 թվականի հունիսի 27-ը հաշվարկված 821 202 (ութ հարյուր քսանմեկ հազար երկու հարյուր երկու) դրամ պարտքը:
- Ընդունել ի գիտություն, որ ընկերությունն իրավասու է`
1) սույն որոշման հրապարակումից հետո երեսնօրյա ժամկետում միջնորդել Հանձնաժողովին` վերանայելու այն.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 27-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
12 հուլիսի 2017թ.