Բովանդակություն
600.0543.13.12.17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
13 դեկտեմբերի 2017 թվականի № 543Ն
ք. Երևան
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ) ԿԱՅԱՆԻ ՄԻԱՑՄԱՆ, ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՕՐԵՆՔՈՎ ԳՆՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՈՒՆԵՑՈՂ 30 ՄՎՏ ԵՎ ԱՎԵԼԻ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ - ԲԱՇԽՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70‑րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող - բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն №1 հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
1) 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» №109Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․2 կետով․
«1.2. Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված պայմանագիրը չի կիրառվում օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի առուվաճառքի հարաբերություններում:».
2) 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Էլեկտրաէներգիայի առուվաճառքի` արտադրող (հողմայինէլեկտրակայաններ) - բաշխող պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» №135Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․2 կետով.
«1.2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագիրը չի կիրառվում օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի առուվաճառքի հարաբերություններում:».
3) 2005 թվականի ապրիլի 22-ի «Կարգաբերման - գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» №43Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․2 կետով.
«1.2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագիրը չի կիրառվում օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանների կարգաբերման - գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման հարաբերություններում:».
4) 2007 թվականի հուլիսի 27-ի «Բաշխման ցանցինէլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը հաստատելու մասին» №314Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգի 1-ին պարբերությունում «ընթացակարգը» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանների» բառերը: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
13 դեկտեմբերի 2017թ.