600.0427.08.1221

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

08 դեկտեմբերի 2021 թվականի №427Ա

ք. Երևան

 

 

«ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

«ԻՆՔՆԱՎԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ-1 (ԻՋԷԿ-1)» ԿԱՅԱՆԻՑ ԱՌԱՔՎՈՂ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ՝

1) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2019 թվականի դեկտեմբերի 25 №513Ա որոշմամբ Հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման հավելվածի 69-րդ կետի պահանջների համաձայն «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանից (այսուհետ՝ Կայան) առաքվող և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից գնման ենթակա էլեկտրական էներգիայի սակագինը սահմանվել է՝

ա. նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար՝ 31.164 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 37.397 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

բ. ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար՝ 16.144 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 19.373 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) №ՎԴ/2166/05/17 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա Հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 5-ի №200Ա որոշմամբ Կայանից առաքվող էլեկտրական էներգիայի գնման համար տրամադրված երաշխիքային ժամկետը ավարտվել է 2021 թվականի հունիսի 11-ին, ինչից ելնելով՝ նույն վարչական գործով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի կողմից 2019 թվականի մայիսի 20-ին տրամադրված կատարողական թերթի և 2019 թվականի նոյեմբերի 18-ի «Վերաքննիչ բողոքը բավարարելու և կատարողական թերթը պարզաբանելու մասին» որոշման հիման վրա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և Ընկերության միջև 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կնքված՝ 2015 թվականի հոկտեմբերի 22-ի №ENA-15-27 էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրի №12 լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ Կայանից առաքվող էլեկտրական էներգիան 36,369 դրամ/կՎտժ գնով (առանց ավելացված արժեքի հարկի) ենթակա էր գնման մինչև 2021 թվականի հունիսի 11-ը.

3) Հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 9-ի №223Ա որոշմամբ Կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները 2021 թվականի հունիսի 12-ից համապատասխանեցվել են Հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների 10-րդ գլխի պահանջներին, մասնավորապես՝

ա. նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար «31.164 » և «37.397» թվերը փոխարինվել են համապատասխանաբար «33.575» և «40.290» թվերով.

բ. ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար «16.144» և «19.373» թվերը փոխարինվել են համապատասխանաբար «1.88» և «2.256» թվերով.

4) Ընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 22-ի №21/37 գրությամբ ներկայացրել է Կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի վերանայման հայտ, և

հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը, Հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման հավելվածի 69-րդ և 70-րդ կետերը՝ Հանձնաժողովը որոշում է.

1. Վերահաստատել Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25 №513Ա որոշմամբ ««ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018թվականի դեկտեմբերի 27-ի №769Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №513Ա որոշմամբ սահմանված սակագները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                              Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք.Երևան

08 դեկտեմբերի 2021թ.