600.0075.05.05.06

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

05 մայիսի 2006 թվականի № 75
ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի №404Ն ՀՐԱՄԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, 66-րդ հոդվածի 4-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2‑րդ մասի գ) կետը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի №1465-Ն որոշմամբ հաստատված «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի» 6.Բ. կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Պաշտոնապես պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 7-ի «Սակագները հաստատելու մասին» №404Ն հրամանի 1-ին կետի ա)ենթակետով հաստատված ինտերնետ հասանելիության ծառայության սակագինը (հավելված №1) հանդիսանում է ինտերնետ հասանելիության ծառայության համար տեղական զանգ կատարելու միջոցով հեռախոսագծի օգտագործման դիմաց սահմանված սակագին և տվյալ հրամանում «ինտերնետ հասանելիության ծառայություն» հասկացությունը կիրառվում է «ինտերնետ հասանելիության ծառայության համար տեղական զանգ կատարելու միջոցով հեռախոսագծի օգտագործում (dial up)» իմաստով։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                       Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

 ք. Երևան

 05 մայիսի 2006թ․

 ժամը 1600