6000038090404

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2004 թվականի №38Ա
քաղ. Երևան

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ, ԳՐԱՎԻ, ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 10-ի «Հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» N89Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ է՝

  1. Համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հատուկ հաշվի վարման մասին, գրավի, տարանցիկ հաշվի սպասարկման պայմանագրերին և բանկային երաշխիքին։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝      Ռ ՆԱԶԱՐՅԱՆ      

                                                                                                

      ք. Երևան
09 ապրիլի 2004թ․
      ժամը 1700