600․0173.11․08․06

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2006 թվականի №173Ա
ք. Երևան

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


   Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը էլեկտրական էներգիայի  (հզորության) բաշխման լիցենզիա տրամադրելու մասին» N56Ա որոշումը, 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի  N 56Ա  որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» N79Ա որոշմամբ հաստատված  լիցենզիայի պայմանների 4.39, 4.40 և 4.41 կետերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված բանկային երաշխիքին։
  2. Հանձնարարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ մեկամսյա ժամկետում «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գրավի պայմանագիր, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սույն թվականի հուլիսի 26-ին տրված NԵ 22-1201 բանկային երաշխիքում կատարել համապատասխան լրացում՝  նրանում ներառելով նաև «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության անվանումը, և վերը նշված փաստաթղթերը համապատասխան փոփոխություններից և լրացումներց հետո ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
              ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                     ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                          Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

       ք. Երևան
  11 օգոստոսի 2006թ.
       ժամը 17։00