Բովանդակություն
600.0027.13.02.19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2019 թվականի № 27Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի №275Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» №275Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկայի՝
1) 1-ին պարբերությունում, հավելվածի №1 աղյուսակում և 2-րդ կետի 2-րդ ենթակետում «10» թիվը փոխարինել «30» թվով.
2) 1-ին պարբերությունում «2007 թվականի մայիսի 4-ի №207-Ն» բառերը փոխարինել «2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն» բառերով, իսկ «1), 2) և 3)» բառերը «1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ» բառերով.
3) 1.3 կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ս =ԱՀ/W
որտեղ՝ W -ն առաքվող էլեկտրական էներգիայի քանակն է:»․
4) 2.2 կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
5) 2.4 կետից հանել «№№ 1, 2, 3» թվերը.
6) 4.6 կետում «2004 թվականի մայիսի 12-ի №56-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգի» բառերը փոխարինել «2010 թվականի հուլիսի 14-ի №365Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգի» բառերով.
7) հավելվածի 4-րդ կետում «դրվածքային» բառը փոխարինել «տեղակայված» բառով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք. Երևան
13 փետրվարի 2019թ.