Բովանդակություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 1997թ. №9
ք. Երևան
Էլեկտրական էներգիայի սակագների տեղայնացման մասին
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի սուբյեկտների անվտանգ, արդյունավետ շահագործման ու պահպանման անհրաժեշտությունը՝
1. Սահմանել էլեկտրական էներգիայի հաղորդողից՝ «Հայէներգո» ՊՁ-ից էլեկտրական էներգիայի բաշխողներին էլեկտրաէներգիայի վաճառքի տեղայնացված հետևյալ սակագները, ներառյալ ԱԱՀ՝
«Երևանի էլ. ցանց» ՊՁ 15.64 դրամ/կՎտժ
«Արագածոտնի մարզային էլ. ցանց» ՊՁ 14.48 դրամ/կՎտժ
«Արարատի մարզային էլ. ցանց» ՊՁ 15.67 դրամ/կՎտժ
«Արմավիրի մարզային էլ. ցանց» ՊՁ 15.41 դրամ/կՎտժ
«Գեղարքունիքի մարզային էլ. ցանց» ՊՁ 14.57 դրամ/կՎտժ
«Լոռվա մարզային էլ. ցանց» ՊՁ 14.16 դրամ/կՎտժ
«Կոտայքի մարզային էլ. ցանց» ՊՁ 15.88 դրամ/կՎտժ
«Սյունիքի մարզային էլ. ցանց» ՊՁ 15.34 դրամ/կՎտժ
«Շիրակի մարզային էլ. ցանց» ՊՁ 15.02 դրամ/կՎտժ
«Վայոց Ձորի մարզային էլ. ցանց» ՊՁ 14.96 դրամ/կՎտժ
«Տավուշի մարզային էլ. ցանց» ՊՁ 12.30 դրամ/կՎտժ
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1997թ. սեպտեմբերի 1-ից։
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ՝ Վ․ Մովսեսյան