600.0053.06.03.20

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2020 թվականի № 53Ա
ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի
№187Ա, 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի №115Ա ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի №218Ա
ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով շարժական կապի օպերատորների կողմից օգտագործվող 1800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի վերաբաշխման հարցի քննարկման արդյունքները, ելնելով ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ օգտագործման խրախուսման, դրանց արդյունավետ կառավարման, Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի զարգացման, ենթակառուցվածքներում տնտեսապես արդյունավետ ներդրումների խրախուսման, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների որակի բարելավման, նորարարության խթանման նկատառումներից և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
    1) 2007 թվականի ապրիլի 20-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №187Ա որոշման 1-ին, 2-րդ կետերում և 2-րդ կետով հաստատված հավելվածում «1726,6-1745ՄՀց/1821,6-1840ՄՀց» թվերը փոխարինել «1735-1753,4ՄՀց/1830-1848,4ՄՀց» թվերով.
    2) 2019 թվականի ապրիլի 23-ի «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №115Ա որոշման 1-ին, 2-րդ կետերում և 2-րդ կետով հաստատված հավելվածում «1765-1766,6ՄՀց և 1860-1861,6ՄՀց» թվերը փոխարինել «1753,4-1755ՄՀց և 1848,4-1850ՄՀց» թվերով.
    3) 2019 թվականի հունիսի 19-ի «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №218Ա որոշման 1-ին, 2-րդ կետերում և 2-րդ կետով հաստատված հավելվածում «1770-1775ՄՀց և 1865-1870ՄՀց» թվերը փոխարինել «1755-1760ՄՀց և 1850-1855ՄՀց» թվերով.
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 25-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                            Գ․ ԲԱՂՐԱՄՅԱՆ

      

       ք. Երևան
  6 մարտի 2020թ.