600.0218.19.06.19

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 2019 թվականի № 218Ա
ք. Երևան

 

 

«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ  ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N697Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար տրամադրել 1770-1775ՄՀց և 1865-1870ՄՀց ռադիոհաճախա­կանութունների հատվածների օգտագործման թույլտվություն` 10 (տասը) տարի գործողության ժամկետով:
  2. Հաստատել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար տրամադրվող 1770-1775ՄՀց և 1865-1870ՄՀց ռադիոհաճախա­կանութունների հատվածների օգտագործման թույլտվության պայմանները`համաձայն հավելվածի:
  3. «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեք բանկային օրվա ընթացքում երկու հարյուր հիսուն միլիոն դրամը N900008080013 հաշվեհամարով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և փոխանցումը հավաստող փաստաթուղթը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունիսի 20-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                            Գ․ ԲԱՂՐԱՄՅԱՆ

      

        ք. Երևան
  19 հունիսի 2019թ.