600.0115.23.04.19

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2019 թվականի № 115Ա
ք. Երևան

 

«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ  ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N697Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար տրամադրել 1765-1766,6ՄՀց և 1860-1861,6ՄՀց ռադիոհաճախա­կանութունների հատվածների օգտագործման թույլտվություն` 10 (տասը) տարի գործողության ժամկետով:
  2. Հաստատել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար տրամադրվող 1765-1766,6ՄՀց և 1860-1861,6ՄՀց ռադիոհաճախա­կանութունների հատվածների օգտագործման թույլտվության պայմանները`համաձայն հավելվածի:
  3. «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեք բանկային օրվա ընթացքում ութսուն միլիոն դրամը N900008080013 հաշվեհամարով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և փոխանցումը հավաստող փաստաթուղթը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 25-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
          ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                    Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

     ք. Երևան
  23 ապրիլի 2019թ.