Բովանդակություն
600.0486.29.12.20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2020 թվականի № 486Ա
ք. Երևան
«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի №228Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 37-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ գլուխը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանից առաքվող և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից գնման ենթակա էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել՝
1) նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար՝ 33.575դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 29 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար՝ 88 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 2.256 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: - Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020թվականի հուլիսի 1-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №514Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №228Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի փետրվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
29 դեկտեմբերի 2020թ.