600.0027.03.02.21

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2021 թվականի № 27Ա
ք. Երևան

 

«ԱԼԵՔՍ ԸՆԴ ՀՈԼԴԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՔԱՐԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների 71-րդ և 72-րդ կետերը և հաշվի առնելով «ԱԼԵՔՍ ԸՆԴ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2020 թվականի նոյեմբերի 4-ի և նոյեմբերի 11-ի հայտերը, նոյեմբերի 13-ի և նոյեմբերի 18-ի գրությունները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. «ԱԼԵՔՍ ԸՆԴ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի շաքարի գործարանում կառուցված ջերմաէլեկտրակայանից առաքվող և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից գնման ենթակա էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 811դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 18.973 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մարտի 5-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                      Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

   

      ք. Երևան
03 փետրվարի 2021թ.