600.0274.06.0722

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

06 հուլիսի 2022 թվականի №274Ա

ք. Երևան

 

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ»

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը և 28-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Համաձայնություն տալ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2022 թվականի ներդրումային ծրագրին` համաձայն հավելվածի:

  2. Ընդունել ի գիտություն, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2022 թվականի ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 1 174,9 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի։

  3. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ համաձայնեցված ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված ներդրումների արդյունքում շահագործման հանձնված հիմնական միջոցների մաշվածությունը կհաշվարկվի գծային եղանակով և կկիրառվի տարեկան 7,14 տոկոս մաշվածության նորմա:

  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                      Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք.Երևան
06 հուլիսի 2022թ.