ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 1998 թվականի №29

ք.Երևան

 

ՀՀ էներգետիկայի բնագավառի
բնական գազի բաշխման և փոխադրման(տեղափոխման) լիցենզիաների մասին

 

          Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է՝

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի բնական գազի բաշխման լիցենզիայի ձևը և լիցենզիայով սահմանվող՝ գործունեություն իրականացնելու հիմնական պայմանները (հավելված 1) ։
  2. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի բնական գազի փոխադրման (տեղափոխման) լիցենզիայի ձևը և լիցենզիայով սահմանվող՝գործունեություն իրականացնելու հիմնական պայմանները (հավելված 2)։
  3. Սահմանել, որ լիցենզավորման ընթացքում, տնտեսավարող սուբյեկտների կողմից հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա, հանձնաժողովը կարող է տվյալ լիցենզիայի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել։

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան