Բովանդակություն
600.0464.27.12․23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2023 թվականի №464-Ա
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի №564-Ա ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի №211-Ա
ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 37-րդ հոդվածը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշումը, 2015 թվականի հունիսի 17-ի №172-Ա որոշման 2-րդ կետով հաստատված «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանների 10-րդ կետը, 2019 թվականի փետրվարի 13-ի №24-Ա որոշման 2-րդ կետով հաստատված «ԱՐՄՓԱՈՒԵՐ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանների 10-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել երկդրույք սակագնային համակարգում`
1) «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության համար՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 6.534 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
բ. հզորության դրույքը՝ 3033.48 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԱՐՄՓԱՈՒԵՐ» փակ բաժնետիրական ընկերության համար՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 16.96 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
բ. հզորության դրույքը՝ 4161 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության «Հրազդան-5» կայանի համար՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 21.317 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
բ. հզորության դրույքը՝ 2906.59 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 30.517 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
բ. հզորության դրույքը՝ 407.44 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի։
- Սահմանել միադրույք սակագնային համակարգում`
1) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 15.138 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության հիդրոէլեկտրակայանների համալիրից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 21.141դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ 1.6825 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներին էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` 0.2508դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներին էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` 0.0715դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի։
- Սահմանել «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 18.356 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) էլեկտրաէներգետիկական շուկայում հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն սակագինը՝ 15.138 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) էլեկտրաէներգետիկական շուկայում հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն սակագինը՝ 30.517 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
4) հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության մատուցման սակագինը (հզորության վճարը) յուրաքանչյուր ամսվա համար՝ 279.21 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի։
- Սահմանել, որ
1) հաշվարկային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման 1-ին կետով հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների հաշվարկման մեթոդիկայի 19-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն յուրաքանչյուր ամսվա համար «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից հաշվարկվող անհրաժեշտ հասույթի շեղման արդյունքում ձևավորված լրացուցիչ դրամական միջոցները ընկերությունը պարտավոր է կուտակել այդ նպատակով բացված համապատասխան հաշվեհամարին, որը կարող է օգտագործվել միայն անհրաժեշտության դեպքում սակագնի հաշվարկում նախատեսվածից ավել բնական գազի, էլեկտրական էներգիայի (հզորության) գնման համար և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից թույլատրված այլ դեպքերում,
2) հաշվարկային տարվա ընթացքում սույն որոշման 1-3-րդ կետերում նշված ընկերությունների սակագների հաշվարկներում ներառված Հայաստանի Հանրապետության կառավարությունից և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման, իսկ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար՝ նաև վառելիքային, «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար՝ նաև նորոգման ծախսերը սակագների հաշվարկներում ներառված մեծությունների համեմատ փաստացի ավելի քիչ ծախսելու դեպքում, այդ ընկերությունները պարտավոր են առաջացող լրացուցիչ դրամական միջոցները կուտակել այդ նպատակով բացված համապատասխան հաշվեհամարին։ Նշված միջոցները այլ ծախսային ուղղություններով ծախսվում են միայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից թույլատրված դեպքերում,
3) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների հաշվարկներում ներառված և փաստացի չծախսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունից և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման գումարը՝ 2453․47 միլիոն դրամի չափով մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը փոխանցվում է «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
1) 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «էլեկտրաէներգետիկական համակարգի սակագները սահմանելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի №443-Ա, 2021 թվականի դեկտեմբերի 29-ի №476-Ա և 2022 թվականի հունիսի 29-ի №266-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» №564-Ա որոշումը,
2) 2023 թվականի հունիսի 30-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան»,
«Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ
բաժնետիրական ընկերությունների սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 28-ի №564-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №211-Ա որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի փետրվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
27 դեկտեմբերի 2023թ.

