Բովանդակություն
600.0447.30.12․24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2024 թվականի №447-Ա
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №464-Ա, №467-Ա ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 1-Ի №215-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 37-րդ հոդվածը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն, Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշումները, Հանձնաժողովի 2015 թվականի հունիսի 17-ի №172-Ա որոշման 2-րդ կետով հաստատված «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանների 10-րդ կետը, Հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 13-ի №24-Ա որոշման 2-րդ կետով հաստատված «ԱՐՄՓԱՈՒԵՐ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանների 10-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը՝ Հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել երկդրույք սակագնային համակարգում`
1) «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության համար՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 6.43 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
բ. հզորության դրույքը՝ 2242.07 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԱՐՄՓԱՈՒԵՐ» փակ բաժնետիրական ընկերության համար՝
ա. 2025 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում առաքվող մինչև 1693.21 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիայի դրույքը՝ 2.142 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
բ. 2025 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում առաքվող 1693.21 միլիոն կՎտժ-ը գերազանցող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 16.389 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
գ. հզորության դրույքը՝ 4670.93 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության «Հրազդան-5» կայանի համար՝
ա. 2025 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում առաքվող մինչև 163.064 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիայի դրույքը՝ 3.594 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
բ. 2025 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում առաքվող 163.064 միլիոն կՎտժ-ը գերազանցող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 20.458 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
գ. հզորության դրույքը՝ 2796.65 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի։
4) «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 28.567 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
բ. հզորության դրույքը՝ 792.75 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի։
- Սահմանել միադրույք սակագնային համակարգում`
1) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 13.717 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության հիդրոէլեկտրակայանների համալիրից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 20.758դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ 1.9377 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներին էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` 0.2242դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներին էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` 0.0671դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի։
- Սահմանել «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 1.452 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) էլեկտրաէներգետիկական շուկայում հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն սակագինը՝
ա. մարտ, ապրիլ, մայիս, հունիս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին 10.974 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
բ. հունվար, փետրվար, հուլիս, օգոստոս, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին 13.717 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) էլեկտրաէներգետիկական շուկայում հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն սակագինը՝ 30.517 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի։
- Սահմանել, որ
1) հաշվարկային տարվա ընթացքում Հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման 1-ին կետով հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների հաշվարկման մեթոդիկայի 19-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն յուրաքանչյուր ամսվա համար «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից հաշվարկվող անհրաժեշտ հասույթի շեղման արդյունքում ձևավորված լրացուցիչ դրամական միջոցները ընկերությունը պարտավոր է կուտակել այդ նպատակով բացված համապատասխան հաշվեհամարին, որը կարող է օգտագործվել միայն անհրաժեշտության դեպքում սակագնի հաշվարկում նախատեսվածից ավել բնական գազի, էլեկտրական էներգիայի (հզորության) գնման համար և Հանձնաժողովի կողմից թույլատրված այլ դեպքերում,
2) հաշվարկային տարվա ընթացքում սույն որոշման 1-3-րդ կետերում նշված ընկերությունների սակագների հաշվարկներում ներառված Հայաստանի Հանրապետության կառավարությունից և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման, իսկ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար՝ նաև վառելիքային, «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար՝ նաև նորոգման ծախսերը սակագների հաշվարկներում ներառված մեծությունների համեմատ փաստացի ավելի քիչ ծախսելու դեպքում, այդ ընկերությունները պարտավոր են առաջացող լրացուցիչ դրամական միջոցները կուտակել այդ նպատակով բացված համապատասխան հաշվեհամարին։ Նշված միջոցները այլ ծախսային ուղղություններով ծախսվում են միայն Հանձնաժողովի կողմից թույլատրված դեպքերում,
3) Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման 1-ին կետով հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների 176.3-րդ կետի համաձայն (Հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 9-ի №334-Ն որոշմամբ սահմանված խմբագրությամբ) «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առաքվող էլեկտրաէներգիայի սակագնում ներառված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներքո գտնվող սպառման համակարգերով սպառվող էլեկտրաէներգիային համապատասխան հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստ ապահովող արտադրող կայաններից հզորության ձեռք բերման հաշվարկային ծախսը կազմում է՝
ա. 2025 թվականի փետրվար ամսվա համար՝ 895.43 միլիոն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
բ. 2025 թվականի մարտ ամսվա համար՝ 552.43 միլիոն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
գ. 2025 թվականի ապրիլ ամսվա համար՝ 820.97 միլիոն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
դ. 2025 թվականի մայիս ամսվա համար՝ 837.25 միլիոն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
ե. 2025 թվականի հունիս ամսվա համար՝ 830.56 միլիոն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
զ. 2025 թվականի հուլիս ամսվա համար՝ 832.58 միլիոն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
է. 2025 թվականի օգոստոս ամսվա համար՝ 831.43 միլիոն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
ը. 2025 թվականի սեպտեմբեր ամսվա համար՝ 333.71 միլիոն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
թ. 2025 թվականի հոկտեմբեր ամսվա համար՝ 835.16 միլիոն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
ժ. 2025 թվականի նոյեմբեր ամսվա համար՝ 870.08 միլիոն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
ժա. 2025 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ 904.21 միլիոն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի.
ժբ. 2026 թվականի հունվար ամսվա համար՝ 946.89 միլիոն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի։
- Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի՝
1) 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «էլեկտրաէներգետիկական համակարգի սակագները սահմանելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 28-ի №564-Ա և 2023 թվականի հունիսի 30-ի №211-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» №464-Ա որոշումը,
2) 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության սպառման համակարգի ակտիվ հզորությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 28-ի №567-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №467-Ա որոշումը,
3) 2024 թվականի հուլիսի 1-ի «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սակագինը սահմանելու, «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը գումար փոխանցելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի №464-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» №215-Ա որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում՝ Հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ
ք. Երևան
30 դեկտեմբերի 2024թ.

