Բովանդակություն
600.0467.27.12․23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2023 թվականի №467-Ա
ք. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԿՏԻՎ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի №567-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ՝
ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի (այսուհետ՝ ԷՄՇ) առևտրային կանոնների 176.3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) սպառման համակարգի ակտիվ հզորության յուրաքանչյուր ամսվա հաշվարկային մեծությունը 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածի համար կազմում է 4258.25 ՄՎտ,
բ) 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածի համար «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից Ընկերությանը առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկում ներառված է նաև Ընկերության սպառման համակարգի ակտիվ հզորության հաշվարկային մեծությանը (4258.25 ՄՎտ) համապատասխան երկրորդային և երրորդային պահուստն ապահովող էլեկտրական էներգիա արտադրող կայաններից հզորության գնման ծախսը, որն Ընկերությունը վճարում է «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը վերջինից առաքվող էլեկտրական էներգիայի դիմաց վճարումներ կատարելիս,
և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 37-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածի համար Ընկերության սպառման համակարգի ակտիվ հզորության յուրաքանչյուր ամսվա հաշվարկային մեծությունը՝ 4258.25 ՄՎտ, իսկ վճարման ենթակա մեծությունը՝ 0 ՄՎտ։
- Ընդունել ի գիտություն, որ 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ԷՄՇ կառավարման ծրագրում Ընկերության պրոֆիլում վերջինիս սպառման համակարգի ակտիվ հզորությունն ամրագրվում է 0 ՄՎտ, որը տվյալ ժամանակահատվածում կարող է ավելացվել ԷՄՇ առևտրային կանոնների 247-րդ կետով նախատեսված դեպքերում և կարգով։
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության սպառման համակարգի ակտիվ հզորությունը հաստատելու մասին» №567-Ա որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի փետրվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
27 դեկտեմբերի 2023թ.

