600.0174.15.1105

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2005 թվականի №174Ա

ք. Երևան

 

 

«ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄԻՑ ՎԱՃԱՌՎՈՂ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ
ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության  էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի N1Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. 2005-2006 թվականների ձմռան ժամանակաշրջանում «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կողմից՝ «ԿԱ ընդ ԿՈ» ՍՊԸ-ին ջեռուցման նպատակով ջերմային էներգիայի վաճառքի սակագինը սահմանել 2028 դր/ԳՋ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
  2. Ջեռուցման ժամանակաշրջանի տևողությունն ընդունել 90 օր։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի դեկտեմբերի 15-ից։

 

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

  

           

             ք. Երևան
      15 նոյեմբերի 2005թ.