600.0175.15.1105

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2005 թվականի №175Ա

ք. Երևան

 

 

«ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության  էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N1Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել 2005-2006 թվականների ձմռան ժամանակաշրջանում «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետրական ընկերության կողմից իրականացվող կենտրոնացված ջեռուցման համար ջեռուցման սակագները (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝

 ա) բնակչության համար՝ 1605 դր/մ2 (հաշվառքի սարքերի բացակայության դեպքում)

2826 դր/ԳՋ

 բ) այլ սպառողների համար՝ 2826 դր/ԳՋ

  1. Ջեռուցման ժամանակաշրջանի տևողությունն ընդունել 90 օր:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի դեկտեմբերի 15-ից։

 

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

             

 

                 ք. Երևան
         15 նոյեմբերի 2005թ.