Բովանդակություն
600.0178.15.11․05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2005 թվականի №178Ա
ք. Երևան
ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ
ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի N1Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել 2005-2006 թվականների ձմռան ժամանակաշրջանում Հրազդանի քաղաքային համայնքի «Միկրոշրջանի սպասարկման տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող կենտրոնացված ջեռուցման համար ջեռուցման սակագները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ՝
ա) բնակչության համար՝ 1600 դր/մ2 (հաշվառքի սարքերի բացակայության դեպքում)
1925 դր/ԳՋ
բ) այլ սպառողների համար՝ 1925 դր/ԳՋ
- Ջեռուցման ժամանակաշրջանի տևողությունն ընդունել 120 օր։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի դեկտեմբերի 15-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
15 նոյեմբերի 2005թ․