Բովանդակություն
600.0194.30.11․05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2005 թվականի №194Ն
ք. Երևան
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԱՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ
ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հաստատել վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի կարգը (հավելված)։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
30 նոյեմբերի 2005թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան