600.0017.12.07․99 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

12 հուլիսի 1999 թվականի №17

ք. Երևան

 

 

       

Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող փոքր

ՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի սակագների մասին

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի զ) կետը, 20-րդ հոդվածի ա) կետը, 34-րդ հոդվածը և ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը տրվող լիցենզիաներով կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար մեկ կՎտժ էլեկտրաէներգիայի՝ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի №39 որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի» 3.14 կետում նշված առավելագույն սահմանային սակագինը՝ 0.036 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
  2. Ընդունել ի գիտություն, որ կառուցվող փոքր ՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի արտադրության քվոտա կսահմանվի՝ համաձայն ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի №39 որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի» 3.14 կետի, քվոտավորման կարգի և լիցենզիայի պայմանների:
  3. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցման լիցենզիայի օրինակելի ձևը և լիցենզիայով սահմանվող՝ գործունեություն իրականացնելու հիմնական պայմանները (հավելված):
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան