600.0030.29.10.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

29 հոկտեմբերի 1999 թվականի №30

ք. Երևան

 

 

 

1999-2000թթ. ձմռան ժամանակաշրջանի կենտրոնացված
ջեռուցման սակագների մասին

 

   

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել՝

          1.1 1999-2000թթ. ձմռան ժամանակաշրջանի կենտրոնացված ջեռուցման սակագներն ըստ բնակավայրերի՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (հավելված):

          1.2 1999-2000թթ. ձմռան ժամանակաշրջանի համար «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի «Գյումրիջերմո» ջերմամատակարարման արտադրամասի կողմից ջեռուցման նպատակով առաքվող ջերմային էներգիայի սակագինը՝ 7890 դրամ/Գկալ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999թ. դեկտեմբերի 1-ից:

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան