600.0239.25.0507

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2007 թվականի №239Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի
№55Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 8-ի «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությանը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման լիցենզիաներ տրամադրելու մասին» №143Ա որոշման №1 հավելվածով հաստատված «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) №0145 լիցենզիայի պայմանների 6.33 կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մայիսի 17-ի «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության գնումների կարգը հաստատելու մասին» №55Ա որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ VI բաժնով.

 

«VI. ԳՆՈՒՄՆԵՐԻ  ԿԱՏԱՐՄԱՆ ԱՅԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ

ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 24․ Գնումների կատարման այլ սկզբունքները և գործընթացը

 

24.1. Պատվիրատուն, առանձին դեպքերում, ելնելով տվյալ գնումների առանձնահատկություններից, կարող է դիմել հանձնաժողով` գնումների կատարման համար այլ սկզբունքների և գործընթացի կիրառման համաձայնություն ստանալու համար։

24.2.   Սույն կարգի  24.1 կետում սահմանված դեպքերում պատվիրատուն հանձնաժողով է ներկայացնում այդ գնումների առանձնահատկության հիմնավորումները և դրանց կատարման սկզբունքների ու գործընթացի վերաբերյալ իր առաջարկությունները։

24.3 Հանձնաժողովը, ողջամիտ ժամկետում ուսումնասիրելով պատվիրատուի հիմնավո-րումները և առաջարկությունները, սահմանված կարգով կայացնում է համապա-տասխան որոշում։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

         ք. Երևան
­     25 մայիսի 2007թ․
         ժամը 1600