Բովանդակություն
600.0055.17.05․05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 2005 թվականի №55Ա
ք. Երևան
«ՀՐԱԶԴԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀՐԱԶՋԷԿ)» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2004 թվականի նոյեմբերի 8-ի «Հրազդանի էներգետիկ կազմա-կերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությանը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման լիցենզիաներ տրամադրելու մասին» № 143Ա որոշման №1 հավելվածով հաս-տատված «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) №0145 լիցենզիայի պայմանների 6.33 կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել` «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության գնումների կարգը (հավելված)։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
17 մայիսի 2005թ.