600.0011.07.06.00 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

7 հունիսի 2000 թվականի №11

ք. Երևան

 

 

«Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի 
ներկրման ու արտահանման գործունեության լիցենզավորման կարգը» հաստատելու մասին

 

 

     Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման ու արտահանման գործունեության լիցենզավորման կարգը» (կցվում է) ։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 10-ի №24 և №25 որոշումները։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան