600.0024.03.04.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

3 ապրիլի 2002 թվականի №24

ք. Երևան

 

 

 

«Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի 
ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման ժամանակավոր կարգի» մասին

 

     Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 59-րդ հոդվածի 5-րդ կետերը, 32-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման ժամանակավոր կարգը» (կցվում է):
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի հունիսի 7-ի №11 որոշման 1-ին կետը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան