600.0139.02.05.18

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2018 թվականի № 139Ն
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №218Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի «Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №218Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևում (այսուհետ` Պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
    1) Պայմանագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «4․ Մատակարարը էլեկտրական ցանցին միացումն ապահովում է Կանխավճարի վճարմանը հաջորդող ________ օրվա ընթացքում, իսկ ԷՄՕԿ-ով սահմանված 0,22կՎ կամ 0,4կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում՝ ________ օրվա ընթացքում (նշված ժամկետները չեն կարող գերազանցել ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետները)։»․
    2) Պայմանագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 կետով.
    «4․1․ ԷՄՕԿ-ով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքում միացումը կատարվում է համաձայն սույն պայմանագրի №2 հավելվածով սահմանված տեխնիկական պայմանների և (կամ) №3 հավելվածով սահմանված էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի:»․
    1) Պայմանագրի 61-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «հավելվածը» բառից հետո լրացնել «(ԷՄՕԿ-ով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքերում)» բառերը։
    2) Պայմանագրի 8-րդ կետի 1-ին ենթակետում «4-րդ կետի» բառերը փոխարինել «4-րդ և 4․1 կետերի» բառերով, իսկ 3-րդ ենթակետում «նախատեսված դեպքում» բառերը՝ «և ԷՄՕԿ-ով նախատեսված դեպքերում» բառերով․Պայմանագրի 55-րդ կետում «փոխադարձ համաձայնությամբ» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ ԷՄՕԿ-ով նախատեսված դեպքում» բառերը․
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                        Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

     ք. Երևան
02 մայիսիի 2018թ.