Բովանդակություն
600.0028.18.12․00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2000 թվականի №28
ք. Երևան
«Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը ջերմային էներգիայի արտադրության և
տեղափոխման գործունեությունների լիցենզիաներ տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի բ) ենթակետը և 42-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի № 39 որոշմամբ սահմանված կարգը և ելնելով սպառողներին ջերմային էներգիայի հուսալի ու անվտանգ մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտերը և տրամադրել՝
1.1. ջերմային էներգիայի արտադրության գործունեության լիցենզիա՝ 2 տարի գործողության ժամկետով.
1.2. ջերմային էներգիայի տեղափոխման գործունեության լիցենզիա՝ 2 տարի գործողության ժամկետով։
- Ընդունել ի գիտություն, որ լիցենզիաները սահմանված կարգով կգրանցվեն և ուժի մեջ կմտնեն պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը «Հայգազարդ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվելուց հետո։
Մերժել ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը՝ հաշվի առնելով ջերմային էներգիայի բաշխման գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցների բացակայությունը։