600.0077.31.10.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

31 հոկտեմբերի 2002 թվականի №77Ա

ք. Երևան

 

 

«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ №0050, № 0051 ԵՎ №0055
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈւԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի բ) կետը,  23-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի № 4 որոշմամբ սահմանված կարգը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը   որոշում է.

  1. «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության Շիրակի  մարզում ջերմային  էներգիայի արտադրության № 0050 և փոխադրման №0051 լիցենզիաների՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի  18-ի №28 որոշմամբ սահմանված գործողության ժամկետները երկարաձգել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 18-ը։
  2. «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում ջերմային էներգիայի բաշխման № 0055 լիցենզիայի՝  Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2001 թվականի փետրվարի 12-ի №5 որոշմամբ սահմանված գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2006 թվականի փետրվարի 12-ը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

Հայաստանի Հանրապետության
   էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան

 

         ք. Երևան
31 հոկտեմբերի 2002թ.
          ժամը 1700