600.0293.30.05.08

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2008 թվականի №293Ա
քաղ. Երևան

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №272Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել՝
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 2.711 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 3.253 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. հզորության ամսական վճարը՝ 2189.55 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 2627.46 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 13.372 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 16.046 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. հզորության ամսական վճարը՝ 383.05 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 459.66 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 13.372 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 16.046 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 12.895 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 15.474 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. հզորության ամսական վճարը՝ 590.86 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 709.03 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 12.895 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 15.474 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 0.133 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.160 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. հզորության ամսական վճարը՝ 182.84 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 219.41 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝

ա. էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը (հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի ամբողջ քանակի համար)՝ 0.328 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.394 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ -ի համար` 0.328 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 0.394 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 30-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» №606Ա որոշման 1-ին կետի 1) -ին, 2)-րդ, 3) -րդ, 4) -րդ և 6) -րդ ենթակետերը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1- ից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                        Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

         ք. Երևան
    30 մայիսի 2008թ․