Բովանդակություն
600.0067.27.02.09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2009 թվականի №67Ա
ք.Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №272Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է․
- Սահմանել՝
1) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. Առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 3.056 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 3.6672 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. Հզորության ամսական վճարը՝ 2808.87 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 3370.644 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. Առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 18.503 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 22.2036 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 401.43 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 481.716 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 18.503 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 22.2036 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 17.931 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 21.5172 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 616.24 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 739.488 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 17.931 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 21.5172 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 0.458 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.5496 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. Հզորության ամսական վճարը՝ 194.21 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 233.052 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
5) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 0.97 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1.164 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 542.11 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 650.532 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
6) «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության «ՁորաՀԷԿ» հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 2.745 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 3.294 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
7) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
ա. էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը (հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի ամբողջ քանակի համար)՝ 0.891 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1.0692 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ -ի համար` 0.891 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 1.0692 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
8) «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
ա. էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 55.7402 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 66.8883 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` 0.1344 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, առանց ավելացված արժեքի հարկի և 0.1613 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
9) «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
ա. էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 11.1208 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և13.3449 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման սակագինը` 0.027 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, առանց ավելացված արժեքի հարկի և 0.032 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, ներառյալ ավելացված արժեքի հարկը։
- Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002թվականի նոյեմբերի 20-ի «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգետիկական շուկային ծառայության մատուցման սակագին սահմանելու մասին» №81Ա որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003թվականի նոյեմբերի 28-ի №81Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 113Ա որոշման 1-ին կետը,
3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի դեկտեմբերի 27-ի «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության «ՁորաՀԷԿ» հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» №221Ա որոշումը,
4) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 30-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» №606Ա որոշումը,
5) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 30-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» №293Ա որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1- ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
27 փետրվարի 2009թ․