600.0047.28.09.01 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

28 սեպտեմբերի 2001 թվականի №47

ք. Երևան

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 29-ի №28 և 2000 թվականի
սեպտեմբերի 29 №19 որոշումների 1-ին կետերում փոփոխություն կատարելու մասին

 

    Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի բ) ենթակետը, 23-րդ և 25-րդ հոդվածները, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 29-ի «Լիցենզիաներ տրամադրելու մասին» №28 որոշման 1-ին կետում «երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «չորս տարի ժամկետով» բառերով։
  2. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի սեպտեմբերի 29-ի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին բնական գազի բաշխման գործունեության լիցենզիա տրամադրելու մասին» №19 որոշման 1-ին կետում «մեկ տարի գործողության ժամկետով» բառերը փոխարինել «երեք տարի գործողության ժամկետով» բառերով։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
   հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան