600.0029.18.12.00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

18 դեկտեմբերի 2000 թվականի №29

ք. Երևան

 

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 30-ի
41 որոշման 1-ին կետում փոփոխություն կատարելու մասին

 

  Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի բ) ենթակետը և 41-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի №39 որոշումով սահմանված կարգը, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի նախկինում կնքած և ներկայումս գործող բնական գազի ներկրման պայմանագրերը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1․ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 30-ի №41 որոշման 1-ին կետում «մինչև 2001 թվականի հունվարի 1-ը» ժամկետի փոխարեն կարդալ՝ «մինչև 2002 թվականի հունվարի 1-ը»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան