Բովանդակություն
600.0028.29.09.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 1999 թվականի №28
ք. Երևան
Լիցենզիաների տրամադրման մասին
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 43, 44 հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. օգոստոսի 28-ի N39 որոշմամբ սահմանված կարգը, հաշվի առնելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ների կողմից լիցենզիայի պայմանների պահպանման վերաբերյալ երաշխավորագիրը և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ բնական գազի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է՝
- Բավարարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Տրանսգազ» ՍՊԸ-ի գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել «Տրանսգազ» ՍՊԸ-ին բնական գազի փոխադրման գործունեության լիցենզիա՝ երկու տարի ժամկետով:
- Բավարարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ի գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ին բնական գազի բաշխման գործունեության լիցենզիա՝ երկու տարի ժամկետով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999թ. հոկտեմբերի 1-ից: