Բովանդակություն
600.0049.29.10․01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2001 թվականի №49
ք. Երևան
2001-2002թթ. ձմռան ժամանակաշրջանի կենտրոնացված
ջեռուցման սակագների մասին
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ա) կետով և 21-րդ, 22-րդ հոդվածներով, ելնելով 2001-2002 թթ. ձմռան ժամանակաշրջանում հանրապետությունում ջեռուցման ապահովման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է .
- Սահմանել՝
- 2001-2002թթ. ձմռան ժամանակաշրջանում ջերմային էներգիա մատակարարող ընկերությունների կողմից իրականացվող կենտրոնացված ջեռուցման հետևյալ սակագները՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
N |
Ընկերության |
Ջեռուցման |
2001-2002թթ. սակագները |
||
Բնակչության |
Այլ սպառողների |
||||
(դր/քմ) |
(դր/Գկալ) |
||||
1 |
Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ |
90 |
1500 |
11068 |
11068 |
2 |
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ |
90 |
1536 |
11333 |
11333 |
3 |
«Գյումրու ջերմամատակարարում» ՓԲԸ |
120 |
2644 |
10478 |
10478 |
4 |
«Հայգազարդ» ՊՓԲԸ-ի «Գյումրիջերմո» ջերմամատակարարման արտադրամաս (գ. Մայիսյան) |
120 |
1568 |
8417 |
- |
5 |
«Արև» ՓԲԸ (ք.Վեդի) |
90 |
1362 |
10530 |
10530 |
- 2001-2002թթ. ձմռան ժամանակաշրջանում «Հայգազարդ» ՓԲԸ-ի «Գյումրիջերմո» ջերմամատակարարման արտադրամասի կողմից ջեռուցման նպատակով առաքվող ջերմային էներգիայի սակագինը՝ 2 դրամ/Գկալ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
- 2001-2002թթ. ձմռան ժամանակաշրջանում «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կողմից ջեռուցման նպատակով առաքվող ջերմային էներգիայի սակագինը՝ 7836,0 դրամ/Գկալ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
- Բնակչությանը առաքվող ջերմային էներգիայի՝ մեկ քմ բնակելի մակերեսի համար սահմանված սակագինը կիրառելի է ջերմային էներգիայի հաշվառքի սարքերի բացակայության դեպքում։ Հաշվառքի սարքերի առկայության դեպքում գործում է մեկ Գկալ-ի համար սահմանված սակագինը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 29-ից։