600.0069.12.12․01 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

12 դեկտեմբերի 2001 թվականի №69

ք. Երևան

 

 

 

2001-2002թթ. ձմռան ժամանակաշրջանում «Սևանի թիվ 1 ջերմամատակարարում» ՍՊԸ-ի
կողմից 
իրականացվող կենտրոնացված ջեռուցման սակագների մասին

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին»  ՀՀ  օրենքի  17-րդ հոդվածի ա) կետով և 21-րդ, 22-րդ հոդվածներով, ելնելով 2001-2002թթ. ձմռան ժամանակաշրջանում հանրապետությունում ջեռուցման ապահովման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը  որոշում է.

  1. 2001-2002թթ. ձմռան ժամանակաշրջանում Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքի «Սևանի թիվ1 ջերմամատակարարում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող կենտրոնացված ջեռուցման  համար  սահմանել՝   
    • Ջեռուցման ժամանակաշրջանի տևողությունը՝ 120 օր.
    • Ջեռուցման սակագները (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝

                ա) բնակչության համար՝             1681 դր/քմ

                                                                     8273 դր/Գկալ

                 բ) այլ սպառողների համար՝       8273 դր/Գկալ

  1. Ընդունել ի գիտություն, որ բնակչությանն առաքվող ջերմային էներգիայի՝ մեկ քմ բնակելի մակերեսի համար սահմանված սակագինը կիրառելի է ջերմային էներգիայի հաշվառքի սարքերի բացակայության դեպքում։ Հաշվառքի սարքերի առկայության դեպքում գործում է մեկ Գկալ-ի համար սահմանված սակագինը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 11-ից։

 

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան