600.0072.20.12․01 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

20 դեկտեմբերի 2001 թվականի №72

ք. Երևան

 

 

 

2001-2002թթ. ձմռան ժամանակաշրջանում «Հրազդանի քաղաքային համայնքի
ջերմամատակարարման տնտեսություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող կենտրոնացված
ջեռուցման սակագների մասին

 

Հիմք ընդունելով  «Էներգետիկայի մասին»  ՀՀ  օրենքի  17-րդ հոդվածի ա) ենթակետը և 21-րդ, 22-րդ հոդվածները, ելնելով 2001-2002թթ. ձմռան ժամանակաշրջանում հանրապետությունում ջեռուցման ապահովման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը  որոշում է .

  1. 2001-2002թթ. ձմռան ժամանակաշրջանում Կոտայքի մարզի «Հրազդանի քաղաքային համայնքի ջերմամատակարարման տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող կենտրոնացված ջեռուցման համար սահմանել՝   

          1.1 Ջեռուցման ժամանակաշրջանի տևողությունը՝ 120 օր․             

          1.2 Ջեռուցման սակագները  (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝

           ա) բնակչության համար՝          1506 դր/քմ

                                                               9038 դր/Գկալ

           բ) այլ սպառողների համար՝      9038 դր/Գկալ

  1. Ընդունել ի գիտություն, որ բնակչությանն առաքվող ջերմային էներգիայի՝ մեկ քմ բնակելի մակերեսի համար սահմանված սակագինը կիրառելի է ջերմային էներգիայի հաշվառքի սարքերի բացակայության դեպքում։ Հաշվառքի սարքերի առկայության դեպքում գործում է մեկ Գկալ-ի համար սահմանված սակագինը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 19-ից։

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան