600.0074.29.10.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

29 հոկտեմբերի 2002 թվականի №74Ա

ք. Երևան

 

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 
17-րդ հոդվածի ա) ենթակետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, ելնելով 2002-2003 թվականների ձմռան ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում ջեռուցման ապահովման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը  ո ր ո շ ու մ  է .

  1. Սահմանել՝

ա) 2002-2003 թվականների ձմռան ժամանակաշրջանում ջերմային էներգիա մատակարարող ընկերությունների կողմից իրականացվող կենտրոնացված ջեռուցման հետևյալ սակագները՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը.

 

N

Ընկերության
 անվանումը

Ջեռուցման
տևողությունը
 (օր)

2002-2003 թվականների սակագները

Բնակչության
  ջեռուցման համար

Այլ սպառողների
 ջեռուցման
 համար
(դրամ/ԳՋ)

(դրամ/մ2)

(դրամ/ԳՋ)

1

Երևանի քաղաքապետարանի

«Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերություն

90

1651

2905

2905

2

«Երևանի  ՋԷԿ»  փակ բաժնետիրական ընկերություն

90

1662

2923

2923

3

«Գյումրու ջերմամատակարարում» փակ բաժնետիրական ընկերություն

120

2573

2497

2497

4

«Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության-ի «Գյումրիջերմո» մասնաճյուղ  (գ. Մայիսյան)

90

1640

-

-

5

 «Հրազդանի քաղաքային համայնքի ջերմամատակարարման տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերություն

120

1709

2049

2049

6

Սևանի քաղաքապետարանի թիվ 1 «Ջերմամատակարարում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

120

2130

2448

2460

բ) 2002-2003 թվականների ձմռան ժամանակաշրջանում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության «Գյումրիջերմո» մասնաճյուղի կողմից ջեռուցման նպատակով առաքվող ջերմային էներգիայի սակագինը՝  2018,6 դրամ/ԳՋ 120 օրվա համար՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը.

գ) 2002-2003 թվականների ձմռան ժամանակաշրջանում «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջեռուցման նպատակով առաքվող ջերմային էներգիայի սակագինը՝  1751,0 դրամ/ԳՋ 120 օրվա համար՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը։

  1. Բնակչությանը առաքվող ջերմային էներգիայի՝ մեկ մ2 բնակելի մակերեսի համար սահմանված սակագինը կիրառելի է ջերմային էներգիայի հաշվառքի սարքերի բացակայության դեպքում։ Հաշվառքի սարքերի առկայության դեպքում գործում է մեկ ԳՋ-ի համար սահմանված սակագինը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի նոյեմբերի 29 -ից։ 

 

Հայաստանի Հանրապետության
   էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան

 

          ք. Երևան
    29 հոկտեմբերի 2002 թ.